Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ամենակարևորը

Ամենակարևորը
13.06.2014 | 01:00

Անշուշտ, անիմաստ կլիներ անդրադարձը «հրաշալի քառյակի» էլ ավելի անիմաստ տասներկու «պատվիրաններին»` օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց հաշվի առնելով, որ սույն «մատյանը» երկնել են ոչ թե Սինա լեռան, այն է` ԱԺ ընդդիմադիր սենյակներից մեկում, այլ բուն կառավարությունում, անդրադարձ պետք է:
Այսպիսով, տասներկու կետերն այն գծագիրն են, որով կառավարությունը ցանկանում էր առաջնորդվել, բայց որպեսզի իր արածը ավելի լավ երևա հակառակ կողմից էլ, այն սեպագրել տվեց «հրաշալիներին»` ունենալով «երկուսը մեկում»։
Ճիշտ է, մասնակի տեխնիկական «վրիպակ» ևս գրանցվեց, որովհետև «հրաշալիքի արտադրանքը» մինչ կհասներ բանական հոտին` ժողովրդին, քառյակը երկնեց, քառատեց, թաքնվեց փարդի քամակում, իբր շատ մեծ ու աշխարհացունց գործ է անում, իսկ որ ստույգ է` «ճշտվում էր» կառավարության հետ, ուստի անիմաստ ժամանակ կորսվեց, ու դեռ կետերը չհրովարտակված, կառավարարությունը քրտնափնթոր ձեռնամուխ եղավ դրանց իրացմանը. խոսքը նախորդ օրը կառավարությունում քննարկված շրջանառության հարկի նվազեցման մասին է:
Էլ չխոսենք, թե ինչ են «հրաշափառության», բայց ավելի շատ` կառավարության համար «Նաիրիտի» ու «Որոտանի» կասկադի խնդիրները Տիգրան Սարգսյանի հետևից «գործ» անելու մասով։ Սակայն, որքան մենք ենք տեղեկացված, «Որոտանի» գործարքը, որը դեռևս ավարտին չի հասել և գեոքաղաքական նշանակություն ունի, որովհետև ներառում է ԱՄՆ-Իրան առանցքը (Իրանի տված գազի դիմաց հենց «Որոտանի» էներգիան է փոխանակվում), և գործարքը չեղարկելու դեպքում միջազգային ֆինանսական կառույցների, առանց այն էլ Հայաստանին տրվող սուղ միջոցներն ընդհանրապես կկրճատվեն` ոչ միայն անվստահելի գործընկեր լինելու, այլև խաղի կանոնները չպահելու համար:
Չենք անդրադառնալու նաև «պարտադիր, բայց պարտադրված» բառախաղին, որով կառավարությունը «հրաշափառների» ձեռքով ուզում է «պլստալ» կուտակայինի իսկապես բարդ խնդրի տակից:
Անդրադառնալու ենք ոչիշխանական քառյակի տասներկուկետանոց մուրհակի ամենաէական հատվածին, որին, չգիտես ինչու, որևէ մեկն ուշադրություն չդարձրեց:
Այո, խոսքը նախնական «էկզեմպլյարում» տեղ չգտած, հետո խցկված թեզի մասին է ¥կարելի է, չէ՞, հասկանալ, թե ինչ մեխանիզմով է այն «խցկվել ու խոռճկվել» այնտեղ. նախագահականից կառավարությանն ասել են` մենակ ձեր մասին մի մտածեք, երկրում լուրջ խնդիր կա¤, և այսպես. վերջում` «անկյունում» մի լղոզված կետ է մտել. չստորագրել մի փաստաթուղթ, որով կփոխվեն Հայաստանի ու Արցախի միջև այժմյան հարաբերությունները, այդ թվում` տնտեսական:
Նախ, գրված չէ` «кто такой этот потерпевший, откуда он пришел?»։ Ասել է` ինչի՞ մասին է խոսքը։ Քանի որ մենք «ունթունակ» ենք, գլխի ենք ընկնում, որ խոսքը երևի թե Աստանայի կամ Եվրասիական միության մասին է:
Ինչո՞ւ չկա կոնկրետություն: Ի՛նչ է` Սմբատ Կարախանյանի մտերիմ Լևոն Զուրաբյա՞նն էր հավաստելու, ռուսահպատակ ԲՀԿ՞-ն, թե՞ նախկին հյուպատոս Ռուբեն Հակոյանը, կամ Սանկտ Պետերբուրգում հյուպատոս ունեցող ՀՅԴ՞-ն էր պնդելու, որ դրանով դեմ է Եվրասիական միությանը: Իհարկե ո՛չ:
Բայց դե` նախագահականն էլ այդ տասներկու կետում ունեցավ յուր փաթեթը, որպեսզի հարկավոր դեպքում այն դնի Ռուսիո սեղանին ու ասի` մեզանում ընդդիմությունը համաձայն չէ մաքսային կետ դնելուն, էն էլ ձեր պրոռուսական ուժերը:
Ասել է` «ընդդիմադիր» տասներկու կետերն «էնիք» են` իշխանության լավ չպտտվող ջաղացին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ